Ազգային ժողովում վարչապետն այսօր նշեց, որ ամենաբարձր մակարդակով ընթացող բանակցությունների նպատակը գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելն է:
ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը քրեական գործը վարած քննիչներին եւ հետաքննիչներին ստեղծվելիք հանձնաժողով կանչելու հարցում ընդհանուր հայտարարի չեկան:
Գյուղացիները կարկտահարությունից կրած վնասների փոխհատուցման պահանջով այսօր 4 ժամ շարունակ փակել էին Երեւան - Արմավիր միջպետական ճանապարհը:
ԱԺ-ում այսօր ներկայացնելով Կառավարության ծրագիրը` վարչապետը նշեց, որ դրա իրականացման հարցում ակնկալում են ընդդիմության եւ այլընտրանքի աջակցությունը:
Վարչական դատարանը հրաժարվեց անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները:
«Ավելի սարսափելին ներսի թանկացումն է», - ընդգծում է նախկին վարչապետը` անթույլատրելի համարելով «ՀայՌուսգազարդ»-ի մենաշնորհը:
«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը երեկ անցավ եզրափակիչ փուլ։
Ավելի քան երեք տասնամյակ անկախության համար պայքարելուց ու մոտ 40 հազար զոհերից հետո՝ անցած շաբաթ, Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսեց դուրս բերել իր զինվորներին Թուրքիայի տարածքից՝ Աբդուլա Օջալանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պատմական համաձայնության հիման վրա։
«Օրակարգ»-ը գրում է. - «Պետական ապարատի նկատմամբ հանրային վստահության մակարդակը վտանգավոր աստիճանի վրա է: Այդ պատճառով է, որ քաղաքացիները կենցաղային ամենատարրական խնդիրներից սկսած մինչեւ կարկտահարություն կամ աշխատավարձերի ուշացում դիմում եմ գործող նախագահին»:
Անցյալ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հարցրել էր Օբամայի վարչակազմին, թե արդյոք պետք է վերանայի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ էր համարել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում կյանքի ապահովագրության հայցերի վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքը:
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մոսկվա` քննարկելու է ղարաբաղյան խնդիրը, մինչդեռ երկրի խորհրդարանում քննարկվում է «գրավյալ տարածքներին» վերաբերող մի օրինագիծ: Թուրք մտավորականության շրջանում աճում է հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ, ինչի վկայությունն է թուրքական հեռուստատեսությամբ հայազգի երգչուհու տեսահոլովակի ցուցադրությունը: Այս թեմաներն են տեղ գտել հանդեսի այս թողարկման մեջ: