Երեքշաբթի, Մայիս 21, 2013 Ժամանակը Երեւանում 12:58

Տեսանյութեր

Գանձակի բնակիչների փառքի ճանապարհը գյուղից դուրս է տանում

Գանձակի բնակիչների փառքի ճանապարհը գյուղից դուրս է տանում

Տեքստի չափը - +
21.05.2013
Կանանց ու երեխաների գյուղ դարձած Գանձակի բնակիչների համար ՈՒֆա և Սամարա քաղաքներն ամենահարազատն են, քանի որ այնտեղ են իրենց հայրերն ու ամուսիները: 4000 բնակիչ ունեցող Գանձակ գյուղի կոմունիստ գյուղապետ Վանիկ Հարությունյանը նշեց, որ տարեցտարի գյուղը դատարկվում է, և առնվազն հազար մարդ այսօր դրսում է. բոլորը գնում են արտագնա աշխատանքի:
Մայիս 2013
20 Մայիս 2013

Վիդեո Գյուղացիները համաձայնեցին սպասել մինչեւ հինգշաբթի

Գյուղացիները կարկտահարությունից կրած վնասների փոխհատուցման պահանջով այսօր 4 ժամ շարունակ փակել էին Երեւան - Արմավիր միջպետական ճանապարհը:

Վիդեո Կառավարությունը խոստանում է կրճատել աղքատությունը, նվազեցնել արտագաղթը

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ին ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը:

Վիդեո Սնանկ ճանաչված «Տոնուսը» եւ խաբված բնակիչները

Երեւանի մի քանի նորակառույց շենքերի շուրջ 150 բնակիչները «Տոնուս» շինարարական ընկերությունից ստանալով իրենց բնակարանները, հանկարծ հայտնաբերել են, որ սնանկ ճանաչված «Տոնուսը» նորակառույց բնակարանները որպես գրավ հանձնել է «Արցախ» բանկին:

Վիդեո ՀՀԿ-ն մերժեց մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականը (ՀՀԿ) դեմ արտահայտվեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն: Այդպիսով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հեղինակած նախագիծը մերժվեց:

Վիդեո Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

Վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, Ռուսաստանում այսօր բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարվող գազի շուրջ: Ազգային ժողովում վարչապետն այսօր նշեց, որ ամենաբարձր մակարդակով ընթացող բանակցությունների նպատակը գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելն է:

Վիդեո Գյումրիի քաղաքապետարանում պարտքացուցակներն ավելանում են

Գյումրիի քաղաքապետի փոփոխությունից հետո ջրի երես դուրս եկան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում կուտակված պարտքերը: Պարզվում է, նախկին քաղաքապետը միլիոնավոր պարտքեր է ունեցել հենց իր ընտանիքին պատկանող ընկերությանը: Գործող քաղաքապետն ուռճացված է համարում այդ պարտքն ու հրաժարվում վճարել:

19 Մայիս 2013

Վիդեո Րաֆֆի Հովհաննիսյան. «Քաղաքացու պահանջը ժայթքելու է, Աստված տա` առանց զոհի»

Նախագահի նախկին թեկնածու, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Նոր Հայաստան քաղաքացիական ազգային շարժումը կայացնելու նպատակով ամառային ամիսների ընթացքում հանդիպումներ է անցկացնելու մարզերում եւ սփյուռքում, իսկ արդեն աշնանը փորձելու է որոշակի ձեւաչափ տալ այս շարժմանը: Հովհաննիսյանն այսօր հերթական դահլիճային հանդիպումն էր կազմակերպել:

Վիդեո Րաֆֆի Հովհաննիսյան. «Ծառուկյանն ինձ ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ»

Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին: Այդ մասին Ժառանգություն կուսակցության առաջնորդը պատմեց այսօր` պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե արդյոք անակնկալ էր իր համար Ծառուկյանի այն հայտարարությունը, որ Բարգավաճ Հայաստանը չի կարող ընդդիմություն դառնալ.

18 Մայիս 2013

Վիդեո Պաշտպանության նախարարը խոստանում է պատժել մեղավորներին

Սեյրան Օհանյանի խոսքով, զինծառայողի մահվան առնչությամբ զորամասի պաշտոնատար անձինք կազատվեն պաշտոններից ծառայողական պարտականությունների մեջ թերանալու համար:

Վիդեո Սպանված զինվորների մայրերը պահանջում էին հանդիպում վարչապետի հետ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում սպանված զինվորների մայրենրն ու մի խումբ ակտիվիստներ եւ պահանջում էին վարչապետից բացատրություններ՝ ճանապարհները փակելու համար:

Վիդեո Պաշտպանության նախարարը գնացել է զոհված զինվորի ծնողներին ընդառաջ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնացել է զոհված զինծառայողի ծնողներին ընդառաջ` տեղում հանդիպելու, լսելու նրանց դժգոհությունները: Առավոտյան Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը պատրաստվում էր որդու դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերել Երեւան` ի նշան բողոքի։

Վիդեո Մեկ օր Աշոտյանի հետ

«Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խումբը մեկ օր է անցկացրել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

17 Մայիս 2013

Վիդեո Հրանտ Բագրատյան. ԱՄՀ-ն եւս պատասխանատու է

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատասխանատվություն է կրում այսօր երկրում ստեղծված իրավիճակի համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով հիմնադրամի ներկայացուցիչների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր գնահատականներին:

Վիդեո ԱՄՆ դեսպան. «Գործարար ոլորտի բարելավման համար անհրաժեշտ են արագ քայլեր»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով Հայաստանում գործարարար ոլորտի բարելավման համար անհրաժեշտ են «արագ եւ լրացուցիչ քայլեր»:

Վիդեո «Ժառանգություն»-ը «քաղաքական օրակարգ է առաջարկելու»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի նորընտիր ավագանիում «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները տասը քայլով հետ էին վերջին եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններից, բայց ավագանու մանդատները վերցնելը ապօրինի այդ ընտրության արդյունքները լեգիտիմացնել չի նշանակում:

Վիդեո «Սպայկա»-ի շենքում հրշեջներ են հերթապահում

«Սպայկա» ընկերության շենքի մոտ, որտեղ լույս հինգշաբթի գիշերը բռնկված հրդեհը հաջողվել էր մարել միայն կեսօրից հետո, այսօր հրշեջներ են հերթապահում:

Վիդեո Հայկական թեմաները՝ երիտասարդ ամերիկահայ ռեժիսորի ֆիլմերում

Երիտասարդ կինոռեժիսոր Հայկ Համբարձումն իր ֆիլմերի միջոցով բացահայտում է իր հայկական ինքնությունը: Ամերիկյան կրթություն սատցած երիտասարդ ռեժիսորը իր առաջին լուրջ աշխատանքները սկսել է հայկական թեմաներից՝ էկրանավորելով Բակունցի «Միրհավը», «Մեծարենցը», Տիգրան Մանսուրյանի մասին ֆիլմը:

Վիդեո Բնապահպաններին թույլ չեն տվել մուտք գործել Շամլուղի բաց հանքի տարածք

Շամլուղի բաց հանքը բնապահպաններին մտահոգության պատճառ է դարձել, ոչ միայն ոչնչացվում են կանաչ տարածքները, այլեւ պոչամբարները խիստ բացասական ազդեցություն են ունենում ինչպես Շամլուղի, այնպես էլ հարակից գյուղերի բնակիչների առողջության վրա: Հանքը շահագործող ընկերությունը թույլ չի տվել բնապահպաններին անգամ վերեւից դիտել հանքի աշխատանքները:

16 Մայիս 2013

Վիդեո Խաչիկյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին 13 պատասխանատու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով մայիսի 16-ին 17 վկա հարցաքննվեց Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Վիդեո Տավուշում զինծառայող է սպանվել

Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի առնչությամբ մեկ ձերբակալված կա. ինչպես տեղեկացանք Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից, ձերբակալվածը 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն է, ով կասկածվում է ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին ծանր վնասվածք հասցնելու մեջ:

Վիդեո Կառավարությունը խոստանում է 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը

Կառավարության մայիսի 16-ին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով գազի սակագնի բարձրացման հարցին, հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին սակագնի վերանայման կապակցությամբ: «Իմ նամակում, որը ես հղել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը», - հայտարարեց վարչապետը:

Վիդեո Պահանջում են դադարեցնել ապօրինի շինարարությունը փակ շուկայի տարածքում

Մայիսի 16-ին փակ շուկայի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո շուկայի տարածքում վերսկսված «ապօրինի շինարարությունը դադարեցնելու» պահանջով:

Վիդեո Մեծ հրդեհ «Սպայկա» ընկերությունում. տուժածներ չկան

Կեսգիշերին մոտ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող «Սպայկա» ընկերությունում: Հրդեհը հաջողվել է մարել միայն այսօր կեսօրին: Նախնական տվյալներով, այրվել է եռահարկ շինությունն ամբողջությամբ` 4500 քառակուսի մետր մակերեսով: Տուժածներ չկան:

Վիդեո Ստեփան Դեմիրճյանը համարում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը ընդդիմություն չի համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ-ի ընդդիմադիր լինել-չլինելու մասին հարցերին Դեմիրճյանն արձագանքեց. - «ԲՀԿ-ն եթե չի հայտարարել, որ ընդդիմություն է, դուք ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս»:

Վիդեո Բողոքի ակցիա՝ ընդդեմ գազի սակագնի հնարավոր բարձրացման

Մայիսի 16-ին Կառավարության շենքի առջեւ մի խումբ քաղաքացիներ եւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ բողոքի ակցիա եւ ստորագրահավաք են անցկացրել՝ ընդդեմ գազի սակագնի հնարավոր բարձրացման:

15 Մայիս 2013

Վիդեո Քննարկում. «Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն»

«Ազատություն» TV-ի ստուդիայում վերլուծաբան Հակոբ Բադալյանը եւ լրագրող Պետրոս Ղազարյանը քննարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայիսի 14-ին արված հայտարարությունը, թե «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ», զրույցը վարում է Ռուզաննա Ստեփանյանը:

Վիդեո Գյուղացիները ձախողեցին դաշտային սեմինարը

Արմավիրի մարզի բնակիչները ձախողեցին Գյուղատնտեսության նախարարության կազմակերպած դաշտային սեմինարը:

Վիդեո Գյումրիի քաղաքապետ. «Ով չաշխատի, կկրճատվի»

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մայիսի 15-ին խոհրդակցության էր հրավիրել Գյումրիում ջրագիծ անցկացնող կազմակերպության ներկայացուցիչների եւ պահանջում էր շտկել ստեղծված իրավիճակը: Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակին գումարվել է ջրմուղի աշխատանքները, որի հետեւանքով անանցանելի են դարձել ճանապարհները:

Վիդեո Ոստիկանական պատնեշ՝ մայրուղին փակել փորձող գյուղացիների դեմ

Արմավիրի մարզի կարկտահարված գյուղերի բնակիչները մայիսի 15-ին կրկին փորձել են փակել մայրուղին, սական հանդիպել են ոստիկանական պատնեշի:

Վիդեո Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է

ԲՀԿ-ի բոլոր քայլերը ցույց են տալիս, որ այն իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ, ասում է ընդդիմադիր ՀԱԿ կուսակցության փոխնախագահը:

Վիդեո ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք

Մայրաքաղաքի անցորդները վերլուծում են մայիսի 14-ին՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որում ասել է. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»:

Վիդեո Մրգաշատցիները նախարարներին նավակներով են հրավիրում գյուղ

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները բողոքում են քանդված, ոչ ասֆալտապատ ճանապարհներից եւ հրավիրում նախարարներին անձրեւոտ օրերին իրենց այցելել նավակներով:

Վիդեո Հայկական խորովածը ենթարկվել է բացօթյա ծխի մասին ամերիկյան նոր օրենքին

6 ամիս առաջ Միացյալ Նահանգներ տեղափոխված 15-ամյա Արտոն Գլենդեյլում ընտանեկան փոքրիկ ռեստորանում խորոված է անում: Հայկական խորովածի ավանդական եղանակը նա ստիպված է եղել հարմարեցնել ամերիկյան օրենքին: Տեղական իշխանությունները վերջին շրջանում արգելել են բացօթյա ծուխը:

14 Մայիս 2013

Վիդեո Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: Այս մասին մայիսի 14-ին Աբովյանում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` այդ կերպ վերջ դնելով խոսակցություններին, թե իրեն այլընտրանք հռչակած քաղաքական ուժը կարող է ընդդիմություն դառնալ:

Վիդեո Երեւանի նոր ավագանու անդամների անունները հայտնի են

Երեւանի նոր ավագանու անդամների անունները հայտնի են: ՀՀԿ-ն նոր ավագանիում կունենա մեծամասնություն` 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ը` 17, «Բարեւ, Երեւան» դաշինքը` 6:

Վիդեո Ապշեցուցիչ տեսարան՝ նոր օծված եկեղեցու բակում

Մայիսի 14-ին Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունից հետո եկեղեցու բակում ապշեցուցիչ տեսարան էր:

Վիդեո Ազատամարտիկներին խոստանում են պատասխանել ամենաուշը հունիսի 6-ին

Մայիսի 14-ին Կառավարության շենքի դիմաց շարունակվեց ազատամարտիկների բողոքի ակցիան: Ղարաբաղյան պատերազմի մասնակից մի քանի տասնյակ վետերաններ պահանջում են թոշակների բարձրացում եւ բժշկական ապահովագրություն: Կառավարության ներկայացուցչի խոսքով նրանց պահանջներին գրավոր պատասխան կտրվի ամենաուշը հունիսի 6-ին:

Վիդեո Հայ թոշակառուների զրույցը՝ օվկիանոսից այն կողմ

Հայաշատ Գլենդեյլի «Maple park» անունով այգում ամերիկաբնակ հայ թոշակառուները նարդու սեղանի շուրջ քննարկում են Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Վիդեո Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը հետաձգվեց

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատական առաջին նիստն այսօր մեկնարկելուն պես հետաձգվեց մինչեւ մայիսի 20-ը:

Վիդեո Գազի սակագինը կարող է բարձրանալ 64 տոկոսով

«ՀայՌուսգազարդ»-ը ցանկանում է շուրջ 64 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ: Ընկերությունը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բարձրացնել նաեւ մեծածախ գազի եւ օպերատորի մատուցած մի շարք ծառայությունների սակագները:

Վիդեո Մեկնարկեց «Արտ-ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնը

Մայիսի 13-ից 19-ը Երեւանում տերբեր թատերական խմբեր եւ անհատներ ներկայանալու են արվեսի տարբեր ոլորտներում միաժամանակ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Փառատոնի բացման արարողությունը կայացավ բացօթյա՝ մի շարք մշակութային գործիչների ներկայությամբ:

Վիդեո Սիրիահայ Կայծակի լահմաջոն՝ Երեւանի կենտրոնում

Անցած տարի Սիրիայից Հայաստան տեղափոխված Ջաբախչուրյանների ընտանիքը 2 ամիս է, ինչ Երեւանի կենտրոնում փոքրիկ հացատուն է բացել, հայր ու տղա են աշխատում: Հիմնական ուտեստը՝ լահմաջոն, որդին՝ Կայծակն է պատրաստում: «Եկամուտը Հալեպի համեմատությամբ մեծ չէ, բայց աշխատել է պետք»,- ասում են նրանք:

Վիդեո Հայաստանն ու Բելառուսը կխորացնեն համագործակցությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել երեկ, այսօր Հայաստանի նախագահի նստավայրում բանակցություններ է վարել Սերժ Սարգսյանի հետ:

13 Մայիս 2013

Վիդեո Կարկուտից տուժած գյուղացիները վնասի փոխհատուցում են պահանջում

Նախօրեին տեղացած կարկուտը մեծ ավերածություններ է գործել Արմավիրի մարզի մոտ երեք տասնյակ գյուղերում:

Վիդեո Ծառահատում՝ կանաչապատման եւ բարեկարգման անվան տակ

Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի մի քանի տասնյակ տասնամյա ծառեր են հատվել, դրանց փոխարեն տնկվել են նորերը: Ծառահատումն իրականացվել է բարեկարգման եւ կանաչապատման անվան տակ: Ըստ Թաղապետարանի կանաչապատման բաժնի ներկայացուցչի` հատված ծառերը «խոչընդոտել են գազոնի աճին»:

Վիդեո Կարկուտը ոտքի է հանել նախագահին 80 տոկոս ձայն տված գյուղացիներին

Մայիսի 12-ին Արմավիրում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով տուժել են տասնյակ գյուղեր: Կարկուտից տուժած շուրջ 30 գյուղերի բնակիչներ այսօր հավաքվել են Մրգաշատի գյուղամեջում՝ պահանջելով իրենց քվեները ստացած նախագահի եւ կառավարության անդամների հետ հանդիպում, կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում եւ վարկերի սառեցում:

Վիդեո ԲՀԿ-ն որոշել է վերցնել մանդատները

Երեւանի նորընտիր ավագանիում, ըստ ԿԸՀ-ի` երեկ հրապարակած վերջնական արդյունքների, ՀՀԿ-ն կունենա 42, ԲՀԿ-ն` 12, «Բարեւ Երեւան»-ը` 6 անդամ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած դժգոհ է մայիսի 5-ի ընտրությունների անցկացման որակից, որոշել է վերցնել մանդատները:

Վիդեո Ղարաբաղյան պատերազմի վետերանները թոշակի բարձրացում են պահանջում

Մայիսի 13-ին մոտ 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակից բողոքի երթով շարժվեցին կառավարության շենք` իրենց պահանջներով նամակը իշխանություններին հանձնելու համար: Վետերաններն այժմ մոտ 40-80 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, պահանջում են, որ կենսաթոշակի չափը հասցվի 100-200 հազար դրամի:

Վիդեո Մանկատան նախկին սաները՝ կիսաքանդ հանրակացարանի տանիքի ներքո

Թբիլիսյան խճուղու վրա գտնվող կիսաքանդ հանրակացարանի շենքում ապրում են նաեւ պետության կողմից բնակարաններ չստացած մոտ մեկ տասնյակ մանկատան սաներ: Շենքը բառացիոերն քանդվում է, կոյուղաջրերը հավաքվել են նկուղում ու քայքայում են շենքի հիմքերը:

11 Մայիս 2013

Վիդեո Հանգստի անցած գնդապետը նստացույց է սկսել հաղթանակի տոներից հետո

Գնդապետ Վոլոդիա Ավետիսյանը իր եւ մարտական ընկերների անունից բողոքում է զինվորականներին հատկացվող ցածր թոշակից: Կառավարության ուշադրությունը այս հարցին հրավիրելու նպատակով գնդապետը մինչեւ մայիսի 14-ը նստացույց է հայտարարել:

10 Մայիս 2013

Վիդեո Վերահաշվարկը ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն չի թողել

Երեւանի ավագանու ընտրություններից հետո սկսված քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը ավարտվեց` ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն չթողնելով, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Վիդեո Հումորի քաղաք Գյումրին՝ ցեխի ու փոսերի քաղաք

Գյումրիում փողոցների անբարեկարգ վիճակը քիչ էր, դրան գումարվել են ջրմուղի աշխատանքները, որի հետեւանքով անանցանելի են դարձել ճանապարհները: Քաղաքապետարանի հաշվարկներով միայն փոսային նորոգումների համար անհրաժեշտ է չափազանց մեծ գումար՝ 6 միլիարդ դրամ:

Վիդեո Հայերենը՝ երկրորդ լեզու Գլենդեյլի դպրոցներում

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի ամերիկյան դպրոցներում ընթացիկ տարվանից հայոց լեզուն մտցվել է որպես ոչ պարտադիր առարկա, հաշվի առնելով այդ դպրոցներում ազգությամբ հայ աշակերտների մեծ թիվը, որը կազմում է աշակերտների ընդհանուր թվի վաթսունհինգ տոկոսը: Իսկ հայկական դպրոցներում հայոց լեզուն հանդիսանում է երկրորդ լեզու՝ անգլերենից հետո:

Վիդեո Ընդդիմությունը հաջողության կհասնի, եթե «ավելի շատ աշխատի»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի այն դեպքում, «եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի եւ տեր կանգնի իր քվեներին, ինչպես նաեւ հետեւողականորեն քննվեն արձանագրված ընտրախախտումների դեպքերը»:

Վիդեո Եվրամիության հետ նոր համաձայնագրի եւ պայմանագրի հեռանկար

Պաշտոնական Բրյուսելը հուսով է՝ առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովում արդեն նախաստորագրել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ու ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, նշելով, որ Բրյուսելը լուրջ եւ տեսանելի առաջընթաց է ակնկալում այդ հանդիպումից: :

Վիդեո Հաղթանակի տոնը՝ նախկին խորհրդային երկրներում

Նախկին խորհրդային բոլոր երկրներում մայիսի 9-ին նշել են Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 68-րդ տարեդարձը:

09 Մայիս 2013

Վիդեո Հովհաննիսյան. «Հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն»

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եկել է ասելու՝ պայքարը շարունակվում է։

Վիդեո «Բաց դռների օր»՝ 102-րդ ռազմաբազայում

Մեծ հայրենական պատերազմի մասնակից գյումրեցի վետերանները մայիսի 9-ին այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր, այնուհետ մասնակցել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում կազմակերպված հանդիսությանը: Այստեղ անցկացվել է մեծ շքերթ եւ ցուցադրական վարժանք:

Վիդեո Թիվ 8 ԸԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ի դիմումը

Մայիսի 8-ի երեկոյան թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ յուսակցության դիմումը ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Վիդեո Հաղթանակի տոնը՝ Եռաբլուրում

Երեւանի «Եռաբլուր» պանթեոնում մայիսի 9-ին շատ են մարդիկ, ծաղիկները, ուրախության ու տխրության արցունքները: Այս օրը այստեղ ննջողների շիրմաքարերին ծաղիկները սովորականից ավելի շատ են դրվում: Մարտական անունները սովորականից ավելի շատ են հնչում:

Վիդեո Բիզնեսն ու պաշտոնն անհամատեղելի են՝ ըստ ՀՀ ոստիկանապետի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համոզմամբ, նորմալ չէր, որ Երևանի ոստիկանությունը գլխավորում էր մի մարդ, ում որդին լայնածավալ բիզնես կառույցի ղեկավար է: Նման համոզմունք ոստիկանապետը հայտնեց մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում` անդրադառանլով Երևանի ոստիկանության երկարամյա պետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը:

Վիդեո «Հետք»-ի լրագրողին սպառնում են

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում «Հետք» պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին սպառնացող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սկսվել են ստուգումներ, ուղարկվել են հարցումներ` լրագրողին սպառնացողի հեռախոսահամարի հետ կապված անհրաժեշտ տվյալները ճշտելու համար:

Վիդեո Լուսանկարները պատմում են պատերազմի մասին

Արդեն երկրորդ տարին Հայրենական մեծ պատերազմին նվիրված լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվում Երեւանում: Այս անգամ ավելի քան 600 լուսանկարների եւ պաստառների ցուցադրություն էր Երեւանի մանկական եւ Սիրահարների այգիներում:

Վիդեո Ռուսաստանում ապրող քաղաքացին «քվեարկել է» մայիսի 5-ին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 23ա շենքի 38 հասցեում հաշվառված Արամայիս Մկրտչյանը, ով հարազատների պնդմամբ, երկար տարիներ է Ռուսաստանի Դաշնությունում է ու 5 տարի է Հայաստան չի եկել, պարզվում է մասնակցել է Երեւանի ավագանու քվեարկությանը:

Վիդեո «Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների»

ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացմամբ, Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է մարտական գործողությունների, ուստի հայկական կողմը լրջորեն պատսրատվում է «մեր հայրնեիքը պաշտպանելու»:

Վիդեո Կառավարությունը մտադիր է ընդդիմախոսների հետ իրականացնել բարեփոխումները

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, առաջիկա տարիներին նախատեսվող բարեփոխումները իշխանությունները տրամադրված են իրականացնել ընդդիմախոսների հետ միասին: Այս մասին վարչապետը հայտնեց մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգում` արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Վիդեո Հայաստանը նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։ 68 տարի առաջ այս օրը ազդարարվեց Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Աշխարհի բոլոր հայերի համար այսօր կրկնակի տոն է` նշվում է նաեւ Շուշիի ազատագրման 21-ամյակը:

Վիդեո Դատական համակարգն ու հնարավոր բարեփոխումներն ըստ նախկին դատավորի

Ազատություն TV-ի հյուրն է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը: Հարցազրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:

08 Մայիս 2013

Վիդեո Հափշտակության փաստով քրեական գործ ԲՀԿ-ական նախկին մարզպետի դեմ

Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Գործը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն:

Վիդեո ՀԱԿ-ը կդիմի վարչական դատարան ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության պահանջով սկսված վերահաշվարկի արդյունքների ամփոփումից հետո կուսակցությունը կդիմի վարչական դատարան:

Վիդեո Օսկանյանը կասկածում է ընտրությունների արդարությանը

Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։

Վիդեո Կառավարությունը խոստանում է աշնանը ներկայացնել արտագաղթի մասին իրական վիճակագրություն

ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել արտագաղթի վիճակագրությունը պարզելու, այս ոլորտում հետազոտոթյուն իրականացնելու համար: Ըստ Միգրացիայի վարչության պետի տեղակալի, արտագաղթի պատկերի պաշտոնական թիվը պարզ կլինի միայն հետազոտութոյւնից հետո՝ աշնանը:

Վիդեո Նոր կառավարության անդրանիկ նիստը վարեց Սերժ Սարգսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 8-ին իրենց աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին, ինչից հետո տեղի ունեցավ նոր կազմով կառավարության անդրանիկ նիստը, որը վարեց հանրապետության նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում անցկացված խորհրդարանական, նախագահական, ինչպես նաեւ օրերս անցկացված Երեւանի ավագանու ընտրություններից, նախագահ Սարգսյանն ասաց, որ այդ ընտրությունները, մասնավորապես՝ համապետական, փորձություն են մեր երկրի եւ մեր երիտասարդ ժողովրդավարության համար:

Վիդեո «Երեխաներիս համար կանեմ ամեն բան, ինչ իմ ծնողները չեն արել ինձ համար»

«Մեր տունը» Հասարակական կազմակերպության կացարանում 4 տարով ապաստան են գտնում մանկատան 12-ից 14 շրջանավարտներ:

Վիդեո Հարցազրույց Վարդան Օսկանյանի հետ

Երեւանի ավագանու ընտրություններից հետո առաջին անգամ «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության ցուցակի առաջին համարով ներկայացված Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել Ազատություն ռադիկայանին: Հարցազրույցը վարում է Աստղիկ Բեդեւյանը:

Վիդեո ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկվեց նոր քննության

Վճռաբեկ դատարանը չորեքշաբթի բեկանեց ընդդիմադիր ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Վերաքննիչ դատարանի` անցյալ տարվա նոյեմբերի 13-ի վճիռը եւ գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:

Վիդեո Հրապարակվել է նոր Կառավարության կազմը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ իշխող Հանրապետական կուսակցությունը հավանություն է տվել փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Կառավարության նոր կազմին: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մայիսի 7-ի ուշ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկվել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել Կառավարության կազմում եւ Կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտել նաեւ նախարարի ֆունկցիայով:

07 Մայիս 2013

Վիդեո Հրայր Թամրազյանի հարցազրույցը Խաչատուր Սուքիասյանի հետ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցազրույցը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ:

Վիդեո Ոստիկանությունը հերքում է իր առնչությունը տարածված տեսանյութի հետ

Համացանցում տեղադրվել է ապրիլի 9-ին նկարահանված մի տեսանյութ, որտեղ Երեւանի ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե իրեն 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց ինքը հրաժարվել է: Ենթադրվում է, որ սա կարող է ոստիկանությունը տարածած լինել, քանի որ տեղի է ունեցել Մարտիրոսյանին ոստիկանություն բերման ենթարկելիս: Ոստիկանությունը սա հերքող տեսանյութ է տարածել:

Վիդեո Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

Ռադիոյի միջոզգային օրը ռադիոհաղորդավորներն ու ռադիոլրագրողները՝ ողջ անձնակազմով շարունակում են աշխատել ունկնդիրների համար՝ ինչպես ամեն օր:

Վիդեո Երեւանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ փոխնախարարը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Երեւանում է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը:

Վիդեո Դիաբետով հիվանդները բողոքում են, նախարարությունը՝ հակադարձում

Թեպետ առողջապահության նախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ համաբուժարաններում շաքարային դիաբետով հիվանդների դեղորայքի խնդիր չունեն եւ ժամանակին բաշխում են նրանց համար նախատեսված անվճար դեղերը, սակայն հիվանդները վստահեցնում են, որ վիճակն այս ոլորտում բոլորովին այլ է:

Վիդեո «Բարեւ, Երեւան»-ը հակված է ավագանու մանդատները վերցնելուն

«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հակված է, որ դաշինքը չհրաժարվի մանդատներից` աշխատանքի անցնելով Երեւանի նոր ավագանիում:

Վիդեո «Բարեւ Երեւանը» վերահաշվարկի ժամանակ խախտումներ է բացահայտել

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն այսօր Ոստիկանություն կդիմի՝ խնդրելով պարզաբանել թիվ 11/02 ընտրատեղամասի երկու ընտրողների հետ կապված իր կասկածները: Դաշինքի պահանջով մայիսի 7-ին վերահաշվարկ կատարվեց Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանները ներառող թիվ 11 ընտրատարածքում:

06 Մայիս 2013

Վիդեո ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել ավագանու ընտրությունների արդյունքները

ՀԱԿ-ը մտադիր է Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան:

Վիդեո Տեղական դիտորդները խստորեն քննադատում են ավագանու ընտրությունները

Տեղական դիտորդական կազմակերպությունները մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները համարում են բաձարձակապես ժողովրդավարության չափանիշներին անհամապատասխան են համարում:

Վիդեո Քվեաթերթիկների հաշվարկն ու հաղթանակի խրախճանքը հենց ընտրատեղամասում

Երեւանի թիվ 8 ընտրատարածքի տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկը եւս անցել է տարաձայնություններով:

Վիդեո ՀՔԾ նախկին պետը «չի լուծել իր առջեւ ծառացած խնդիրները»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, Հատուկ քննչական ծառայության արդեն նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանակնյության պատճառն այն է, որ Միրզոյանը չի կարողացել լուծել իր առջևր դրված խնդիրները:

Վիդեո ՀՅԴ-ն ափսոսանք է հայտնում

Հայ հեղափոխական դաշնակցությունն ափսոսանք է հայտնում «հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացման, վարչական ռեսուրսի անսահման կիրառման եւ համատարած ընտրակաշառքի» կապակցությամբ:

Վիդեո Միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցը

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող միակ միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանութոյւնների կոնգրեսի միջանկյալ զեկույցը մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ:

Վիդեո Ընտրախախտումների մասին ահազանգերով Ոստիկանությունը քննարկում է 143 դեպք

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով Հայաստանի ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

Վիդեո Միջազգային դիտորդները «խաղաղ, կանոնավոր եւ լավ կազմակերպված են» համարում ընտրությունները

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող միակ միջազգային կազմակերպությունը համարում է, որ մայիսի 5-ի քվեարկության օրն անցել է «խաղաղ, կանոնավոր և ընտրությունները տեխնիկապես լավ կազմակերպված էին»: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանութոյւնների կոնգրեսը այս գնահատականը հայտնեց քվեարկությունից մեկ օր անց միջանկյալ զեկույց հրապարակելիս:

Վիդեո Երեւանի նոր ավագանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան»-ը

Կիրակի օրը անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալներով, հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը` ստանալով քվեների 55.89 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 23.07 տոկոսը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բարեւ Երեւան» դաշինքը` քվեների 8.48 տոկոսով:

05 Մայիս 2013

Վիդեո  Փոխոստիկանապետն ամփոփեց քվեարկության օրը

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ավարտից հետո ամփոփեց օրվա ընթացքում ստացված ահազանգերը: Ասաց, որ դրանց հիման վրա հարուցվել է ընդամենը երեք քրեական գործ:

Վիդեո Դիտորդներ՝ առանց վկայականի

10/20 եւ 10/19 ընտրատեղամասում ակտիվ հսկողություն էր իրականացնում նախորդ ընտրությունների կյապակցությամբ աղմկահարույց դեպքերից հանրահայտ Կյաժ մականունով Դավիթ Սիմոնյանը:

Վիդեո Լարված իրավիճակ թիվ 179 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերում

Ընտրական ողջ օրը լարված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում, որտեղ կողք-կողքի տեղակայված են երկու ընտրատեղամասեր` 8/08-ը եւ 8/09-ը: Գրեթե ողջ օրը դպրոցի բակում եւ շրջակայքում մարդկային կուտակումներ էին` տասնյակ տղամարդիկ տեւական ժամանակ չէին հեռանում տարածքից, մոտակայքում կայանված էին շքեղ մեքենաներ։ Ողջ օրը այս տեղամասում դիտորդները պարբերաբար վիճաբանությունների մեջ էին հայտնվում։

Վիդեո Ահազանգեր Նոր Նորքի, Ավանի եւ Նորագյուղի ընտրատեղամասերից

Առավոտից Երեւանի Նոր Նորք, Ավան, Նորագյուղ թաղամասերի ընտրատեղամասերով շրջելիս «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը գրեթե ամենուր նկատեց տեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների, ինչ-որ երիտասարդների, որոնք ուշադիր հետեւում էին ընտրության եկողներին, երբեմն ուղեկցում էին նրանց մինչեւ դուռը, որոշ դեպքերում էլ ներսում էին հսկում քվեարկությունը:

Վիդեո Ալեքսանյանը սպառնում է «լարված» տեղամասի ՀՀԿ-ական վստահված անձանց

Թիվ 8/08 եւ 8/09 տեղամասեր այցելեց հենց այս վարչական շրջանից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված` իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։ Դիմելով Հանրապետականի վստահված անձանց՝ Ալեքսանյանն ասաց. - «Եվս մեկ զանգ այս տեղամասերից՝ ինձանից չնեղանաք, ձեռքիցս չեք պրծնի»։

Վիդեո ԿԸՀ-ի արձագանքը ընտրախախտումների վերաբերյալ

ԿԸՀ-ի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը արձագանքում է լրատվամիջոցներում եւ համացանցում հայտնված ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին:

Վիդեո ՀԱԿ-ի թեկնածուն քվեարկեց հանուն «իշխանությունը քաղաքացուն» կարգախոսի իրականացման

ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը քվեարկել է հանուն «իշխանությունը քաղաքացուն» կարգախոսը իրականություն դարձնելու:

Վիդեո Ծեծկռտուք ընտրատեղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ:

Վիդեո Ուրիշի փոխարեն քվեարկության դեպք 3/23 ընտրատեղամասում

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3/23 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանը ընտրախախտման ականատես եղավ. քաղաքացի Հարություն Մինասյանը, ով եկել էր ընտրելու, բացահայտեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։ Ավելի ուշ այս նույն տեղամասում հանուն լուրջ արմատական փոփոխությունների, հանուն իշխանափոխության Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Վիդեո Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված»

«Ով չի գալիս ընտրության, ուրեմն` նա դժգոհելու իրավունք չունի այլեւս», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը:

Վիդեո Ավանի ընտրատեղամասերից մեկին «մոռացել» էին կնիք տալ

1/8 ընտրատեղամասում (Ավան) քվեարկությունը 22 րոպե ուշացումով է սկսվել` կնիքի բացակայության պատճառով: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի խոսքով, «պարզապես մոռացել էին» իրենց կնիք տալ, «ոչ մի դիտավորություն չկա»:

Վիդեո Սերժ Սարգսյանը քվեարկել է «զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար»

«Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ եւ ավելի հարմարավետ Երեւանի համար, ընտրել եմ համեստ եւ հստակ կառավարող տեսակ», - հայտարարեց Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը տիկնոջ հետ քվեարկեց թիվ 9/11 ընտրատեղամասում:

Վիդեո Քաղաքացին խոնավ անձեռոցիկով մաքրել է անձնագրի կնիքը

1/17 ընտրատեղամասում քաղաքացին խոնավ անձեռոցիկով մաքրել է անձնագրի կնիքը՝ վնասելով անձնագրի թուղը: Կազմվել է արձանագրություն:

Վիդեո Արմեն Մարտիրոսյանը քվեարկեց հանուն նոր կառավարման համակարգի

Արմեն Մարտիրոսյանը քվեարկեց այն քաղաքական ուժի օգտին, որը նպատակադրվել է փոխել կառավարման համակարգը Երեւանում:

Վիդեո Վարդան Օսկանյանը քվեարկեց «հանուն երկրի ապագայի»

ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը քվեարկեց «հանուն երկրի ապագայի», լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ընտրախախտումների մասին առավոտից ստացվող ահազանգերը «լուրջ կասկածների տեղիք են տալիս, որ ընտրությունները ուղղորդվում են»:

Վիդեո Տարոն Մարգարյանը դատապարտում է ընտրակեղծիքները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի ուղեկցությամբքվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում։ Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց՝ պատկերացնում է «ավելի լավ Երեւան»։ Այն դիտարկմանը, որ արդեն իսկ տեղեկություններ կա ՀՀԿ–ն ընտրակաշառք է բաժանվում եւ հենց իր քվեարկած տեղամասում անձնագրում դրված կնիքը ցնդել է, Մարգարյանը պատասխանեց, որ դատապարտում է ընտրակաշառքների փաստերը եւ խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին։

Վիդեո Ընտրատեղամասերը բավեցին ուղիղ ժամը 8-ին

Կենտրոնի ընտրատեղամասերում առավոտյան ակտիվություն չէր նկատվում:

Վիդեո Ընտրատեղամասում նախատեսվածից 100-ով պակաս են քվեաթերթիկները

Երեւանի թիվ 2/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները հաշվելիս հայտնաբերել են, որ դրանք 100-ով պակաս են: Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ պատճառը կարող է տեխնիկական լինել, բայց նաեւ չի բացառում միտումը, ինչի շնորհիվ կարող են խախտումներ իրականացվել քվեարկության ժամանակ:

Վիդեո Երեւանը քաղաքապետ է ընտրում

Մայիսի 5-ին Երեւանը նոր քաղաքապետ է ընտրում: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին: Ոստիկանության ուրբաթ օրը հրապարակած տվյալներով՝ մայրաքաղաքի ընտրողների վերջնական թիվն է 816 հազար 475: Ավագանու 65 տեղի համար պայքարում են յոթ քաղաքական ուժեր:

03 Մայիս 2013

Վիդեո ՀՅԴ-ն ավարտեց իր քարոզարշավը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր անցկացրեց իր եզրափակիչ հանրահավաքը:

Վիդեո Մարգարյանը կրկին խուսափեց իր ունեցվածքին վերաբերող հարցից

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էլ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել իր հայտարարագրած մի քանի միլիոն դոլար գնահատվող ունեցվածքի ծագմանը վերաբերող հարցերին:

Վիդեո Տարոն Մարգարյանն այդպես էլ չպատասխանեց իր ունեցվածքին վերաբերող հարցերին

Քարոզարշավի վերջին օրը եւս գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը խուսափեց լրագրողների հարցերից, մասնավորապես իր ունեցվածքի մասին հարցերին այդպես էլ չպատասխանեց:

Վիդեո Կորյուն Հարությունյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատները համոզված են, որ բազմամյա ոստիկանը չէր կարող ինքնասպան լինել և, որ գնդապետ Կորյուն Հարությունյանին սպանել են:

Վիդեո Երեւանի շենքերի հիմքերի ամրության մասին կարծիքները հակասական են

Երեւանի բնակելի, հատկապես նորակառույց շենքերի հիմքերի ամրության մասին մասնագետների կարծիքները հակասական են: Մի մասն ասում է, որ դրանք թույլ են, քանի որ անհրաժեշտ ուսումնասիրություններ չեն արվում, մյուս մասը կարծում է, որ ռիսկային են համարվում ոչ թե նորակառույց, այլ հին, հատկապես հինգհարկանի շենքերը:

Վիդեո Երեւանցիների կարծիքը ընտրությունների նախօրեին

«Ազատություն» ռադիոկայանը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը հարցումներ է անցկացրել մայրաքաղաքի կենտրոնում:

Վիդեո «Ժառանգություն»-ն ահազանգում է ընտրակաշառքի համատարած բաժանման մասին

«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ամբողջ Երեւանով սկսել են ընտրակաշառք բաժանել:

02 Մայիս 2013

Վիդեո ԲՀԿ-ն անցկացրեց եզրափակիչ հանրահավաքը

Մայիսի 2-ին Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի անցկացրած հանրահավաքը ավելի բազմամարդ էր, քան ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում այստեղ կազմակերպված ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանրահավաքները:

Վիդեո Հրայր Թամրազյանի հարցազրույցը Արմեն Աշոտյանի հետ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցազրույցը ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հետ:

Վիդեո Մարգարյանը «շատ լավ» է գնահատում ավարտվող քարոզարշավը

Երեւանի քաղաքապետ, ավագանու ընտրություններում իշխող Հանրապետականի ընտրացուցակի առաջին տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանն ավարտին մոտեցող քարոզարշավը գնահատում է «շատ լավ»:

Վիդեո Րաֆֆի Հովհաննիսյան. Ընտրախախտումների առումով քիչ բան է փոխվել

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե ընտրախախտումների եւ անպատժելիության առումով նախագահական ընտրություններից հետո քիչ բան է փոխվել: Ընդդիմադիր առաջնորդը մասնակցում էր «Բարեւ, Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպումներին Ավան վարչական շրջանում:

Վիդեո Մարզպետն ուրախ է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվն աճում է

Գավառը Հայաստանի աշխատատեղերի սակավությամբ աչքի ընկնող բնակավայրերից մեկն է: Բնակիչներն ասում են, թե բոլորն արտագաղթում են՝ բացի ծերերից ու հիվանդներից: Ապրուստի միակ միջոցը արտագնա աշխատանքն է, թեեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն գտնում է, որ «ճիշտ են անում, որ գնում են մարդիկ»: Ողջունում է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը գնալով աճում է:

Վիդեո Հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանապետի դին

Մայիսի 2-ի առավոտյան` ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` հրազենային վնասվածքով:

Վիդեո Օֆշորային գոտու ընկերությունների գործունեությունը դադարեցնելու առաջարկը մերժվեց

Մայիսի 2-ին կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում դադարեցնել:

Վիդեո Ռուստամյանը հստակեցում է պահանջում ընդդիմադիր ուժերից

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ընդգծեց, որ ընդդիմադիր այլ ուժերը պետք է կարեւոր մի հայտարարությամբ հանդես գան:

01 Մայիս 2013

Վիդեո Րաֆֆի Հովհաննիսյանն անակնկալ է խոստանում

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվելու 40 տոկոս քվե ստանալ:

Վիդեո ԲՀԿ-ի օրակարգում կոալիցիոն կառավարության մաս կազմելու «խնդիր չկա»

Ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հեգնանքով է վերաբերվում Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներին, ըստ որոնց Հայաստանում արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ:

Վիդեո Հրայր Թամրազյանի հարցազրույցը Վահագն Խաչատրյանի հետ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցազրույցը Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ:

Վիդեո Գյուղացիները վստահ չեն, որ ջրի խնդիրը վերջնական լուծում է ստացել

Արագածոտնի մարզի 12 գյուղերի բնակիչներ զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից, քանի որ Ամբերդ գետի վրա կառուցված երեք ՀԷԿ-երը խլում են գյուղերի համար նախատեսված գրեթե ողջ ջուրը:

Վիդեո Տարոն Մարգարյանն այցելել էր կենդանաբանական այգի

Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ընտանիքի հետ այցելել էր կենդանաբանական այգի ոչ թե քարոզչություն անելու, այլ երեխաների հետ կենդանիներին կերակրելու եւ ընտանիքի հետ հանգիստը կազմակերպելու համար:

Վիդեո Ժիրինովսկու կուսակցությունը գումար է բաժանում հանրահավաքի մասնակիցներին

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները 300-ական ռուբլի են բաժանում Մոսկվայում տեղի ունեցած մայիսմեկյան հանրահավաքի մասնակիցներին: Մոտակայքում աշխատավորների բողոքի երթ անցկացնող մի խումբ երիտասարդներ եւ հասարակական ակտիվիստներ, ովքեր ականատես են դարձել տեղի ունեցածին, բողոքում են կուսակցականների դեմ: Оператор: Дмитрий Ехилевский

Վիդեո Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է

Ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում մայիսի 1-ին նշվում է աշխատավորների միջազգային օրը: Այսօր երեւանցիները մասնակցելով տոնին նվիրված ավանդական շքերթին, փաստում էին, որ աշխատավորների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն:

Վիդեո Երբ գործիդ մոտենում ես ստեղծագործաբար

Մասնագիտությամբ ինժեներ-մետալուրգ Վահան Սարգսյանն արդեն 7 տարի հմտանում է բարմենի գործում: Ասում է, որ աշխատանքը լավ անելու համար պետք է նախ լինել հոգեբան, հետո՝ վաճառող: Նա բարմենական գործը համարում է արվեստի ճյուղ:

Մայիս 2013

Օրացույց

Ընտրել կատեգորիան :

Ամենակարդացվողը