Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Թուրքիայում․ Թոքաթում տներ, մզկիթներ են վնասվել


Երկրաշարժից վնասված մզկիթ Թոքաթում, 19-ը ապրիլի, 2024թ․
Երկրաշարժից վնասված մզկիթ Թոքաթում, 19-ը ապրիլի, 2024թ․

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 368 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Թոքաթի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ Թոքաթում մզկիթներ, տներ են վնասվել։ Հաղորդվում է նաև մեկ տուժածի մասին։

2023-ի փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցավ 100-ամյակի ամենաղետալի երկրաշարժերից մեկը՝ հողին հավասարեցնելով մի քանի քաղաքներ, աղետի զոհ դարձավ առնվազն 56 հազար մարդ, ևս 6 հազարը զոհվեցին սահմանից այն կողմ՝ Սիրիայի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG