Մատչելիության հղումներ

Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք. Նիկոլ Փաշինյան


Գերիների հնարավոր վերադարձի համար արվում է ամենօրյա աշխատանք, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հավաստիացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր հարցրել, թե ինչ է արվում Բաքվում գտնվող գերիներին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում 54 հայ գերի կա, նրանցից 16-ը գերեվարվել են սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, նրանց թվում են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ։

XS
SM
MD
LG